Հաղորդման հեղինակ Սարգիս Մկրտչյանը խոհանոցը դիտարկում է որպես ճամփորդություն, որը կարող է լինել հեռավոր, անհայտ կամ չափազանց կարճ ու ծանոթ, բայց այն միշտ անկրկնելի ու ոգևորիչ է, ինչպես ցանկացած ուտեստ:
Հաղորդման նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլև լսարանին խոհարարական արվեստին հաղորդակից դարձնելը՝ օգտակարն ու հաճելին միաձուլելը: Խոհարարական բազային գիտելիքներին գումարելով երևակայությունն ու լավ տրամադրությունը, հնարավոր է ամենօրյա փոքր գլուխգործոցներ ստեղծել: Յուրաքանչյուր հաղորդման ընթացքում մանրամասն կներկայացվեն ու հեղինակային յուրահատկություններով կհամեմվեն ինչպես համաշխարհային բրենդային ուտեստներ, թխվածք ու սոուսներ, այնպես էլ իմպրովիզացիոն եղանակով արարված ու վերափոխված տարբեր ազգերի խոհանոցային նմուշներ: