Հաղորդաշարի թեման հայ երգն է՝ սկսած միջնադարյան տաղերից մինչև ժամանակակից հեղինակային երգեր: Առանձին հաղորդումներ են նվիրվում հայ անվանի կոմպոզիտորներին, աշուղներին և նրանց ստեղծագործություններին, զանազան հոբելյանական առիթներով հնչում են սիրված երգեր, ինչպես նաև տեղի են ունենում նոր երգերի պրեմիերաներ: Երկրի շնորհալի երգիչների կատարումներին զուգահեռ հատուկ պատրաստված ժամանակագրական տեսաֆիլմերով ներկայացվում է տվյալ երգի կամ հեղինակի ժամանակաշրջանի սոցիալական-քաղաքական-տնտեսական համատեքստը՝ հաղորդումը օժտելով նաև ճանաչողական ոչ պակաս կարևոր գործառույթով:
Հաղորդման բովանդակային նյութին համապատասխան հրավիրվում են հյուրեր, որոնք իրենց մեկնաբանություններով և հուշերով ամբողջացնում են թեմայի համակողմանի լուսաբանումը: Հաղորդումը վարում է Խորեն Լևոնյանը: