Հաղորդաշարը պատմում է հայկական ամենամեծ ձեռագրապահոցում գտնվող հնագույն ձեռագերի ու գրքերի ստեղծման, գոյատևման պատմությունը։ Յուրաքանչյուր ֆիլմն առանձին ներկայացնում է կոնկրետ ձեռագիր և նրա անցած ուղին։ Այդ մասին պատմում են գիտակներն ու փորձագետները։ Նրանց խոսքն ու պատմական տարբեր հայտնի փաստեր համադրելով՝ ուրվագծվում է այն միակ ու ճշմարիտ ուղին, որով անցել է տվյալ գիրը՝ Մատենադարանում հայտնվելուց առաջ։ Հաղորդաշարի ընթացքում լուսաբանվում են տարբեր ասպարեզներում տեղ գտած գրերը՝ իրավական, բժշկական, աստղագիտական և այլն։ Առանձնահատուկ ուշադրության են արժանանում գրի ստեղծման դարաշրջանի հրամայականները, գրի նշանակությունն ու ունեցած դերն իր ժամանակաշրջանում։ «Մատենադարան. Ձեռագրերի գաղտնիքները» հաղորդաշարի նպատակներից մեկն է հասարակության լայն շերտերի շրջանակներում առաջացնել այն հետաքրքրությունը, որին իրապես արժանի է Մատենադարանը։ Հաղորդումը վարում է Ստեփան Զաքարյանը: