Ֆիլմը պատմում է մի սովորական տաքսիստի՝ Աղասիկի մասին, ով վարում է ոչ այնքան սովորական մեքենա՝ «Հրթիռ», որն անչափ սիրված է զբոսաշրջիկների կողմից: Գլխավոր հերոսը կենսուրախ ու փոքր-ինչ անլուրջ բնավորության տեր է: Սակայն, մի օր Աղասիկի կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրա մեքենայի մեջ է նստում հարսնացուի զգեստով Սաթենիկը, ով փախչում է իր իսկ սեփական հարսանիքից: Արկածային իրավիճակներ, լարված սյուժե, անկրկնելի հումոր և անսահման ռոմանտիկ խաղ Մկո-Իվետա զույգի կողմից: