Հաղորդաշարի նպատակն է աշխարհասփյուռ հայերին ներկայացնել մի դրախտավայր, որի անունն է Ջավախք: Շառլ Ազնավուր, Կարդինալ Աղաջանյան, Լուսինե Զաքարյան, Վահան Տերյան, Ջիվանի, Հովհաննես Քաջազնունի, Վարդգես Սուրենյանց, Կոջոյան. նրանք մեծանուն ջավախցիների մի փոքր մասն են միայն: Հաղորդաշարը պատմում է նրանց մասին, ովքեր ապրել ու արարել են ի նպաստ հայ ազգի:

Վաղ միջնադարի բերդեր ու անառիկ պարիսպներ, Մոսկվայից 102 տարով մեծ Ախալքալաք բերդաքաղաք, բյուր սրբավայրեր, չքնաղ անտառներ և մոգական աղբյուրներ, ու իհարկե՝ դրախտային Փարվանա լիճը: Այս ամենը և ավելին ներկայացվում են հաղորդաշարի թողարկումների ընթացքում: Նկարահանումներն իրականացվել են աշխարհի բոլոր այն մասերում, ուր տանում են ջավախցիների հետքերը: