«Զինուժ ՄԵԴԻԱ»-ն ՀՀ պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդաշարի յութուբյան էջն է, որը լուսաբանում է ՀՀ Զինված ուժերի կենսագործունեությունը, բանակի առօրյան, հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական պետական սահմանին իրականացվող մարտական հերթապահության ընթացքը, զորամասերի ծառայողական առօրյան, ներկայացնում է բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկնող սպաների և զինվորների դիմանկարները, պատրաստում ռեպորտաժներ հայկական բանակի զինանոցում առկա սպառազինության և տեխնիկայի մասին, ներկայացնում փորձագիտական կարծիքներ և վերլուծություններ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, տեղեկություններ հաղորդում առաջնագծի իրադրության մասին և այլն։