Երկու ուսանող աղջիկ անշարժ գույքի գործակալի միջոցով բնակարան են վարձում: Վճարելով մեկ տարվա վարձավճարը՝ աղջիկները տեղափոխվում են բնակարան: Նրանք անակնկալի են գալիս՝ տեսնելով, որ այդ բնակարանում ապրում են ևս երեք տղամարդ: Պարզվում է, որ այդ տղաները միևնույն գործակալի միջոցով վարձել են այդ նույն բնակարանը և նույնպես վճարել են մեկ տարվա վարձավճարը: Չկարողանալով կապ հաստատել գործակալի հետ՝ կողմերը համաձայնության են գալիս մինչ բրոքերի հայտնվելը բնակվել այդ բնակարանում: Հայտնվում է հարևանուհին, ով տանտիրոջ խնդրանքով հետևում է տանը: Հասկանալով, որ հարևանուհին կարող է տեղեկացնել տանտիրոջը ստեղծված իրավիճակի մասին, ինչի արդյունքում նրանք կարող են հայտնվել դրսում՝ նրանք որոշում են ներկայանալ որպես մեկ ընդհանուր կոլեկտիվ:

Հեղինակ՝
- «Արմենիա Թի-Վի»-ն Հայաստանի առաջատար հեռուստաընկերություններից մեկն է: Հեռուսաալիքը ներկայանում է ճանաչողական, կրթական, լրատվական, ժամանցային, երաժշտական ծրագրերով, թոք-շոուներով, հայկական, ռուսական և արտասահմանյան նոր ֆիլմերով, ինչպես նաև իր սեփական ֆիլմարտադրությամբ։