Այս կարճ հեռուստադադարի ընթացքում թվում է, թե Ֆուլ Հաուսի բնակիչները հանդարտվել են և նրանց միջև անհաշտության կրակը մարել է, սակայն մի փոքր առիթը բավարար է, որպեսզի այդ կրակը նորից բորբոքվի:
Այս իրադարձություններին ինչպես միշտ ներկա է գտնվում Տամարան, ով հիշեցնում է, իր լիազորությունների մասին և սպառնում, որ այլևս չի հանդուրժի նման անկարգություններ: Տամարան հայտնում է, որ իր եղբորորդին գալիս է Հայաստան՝ հարսնացու գտնելու նպատակով և ակնարկում Տաթևիկին, ինչը բնականաբար դուր չի գալիս Ֆելոյին:

Հեղինակ՝
- «Արմենիա Թի-Վի»-ն Հայաստանի առաջատար հեռուստաընկերություններից մեկն է: Հեռուսաալիքը ներկայանում է ճանաչողական, կրթական, լրատվական, ժամանցային, երաժշտական ծրագրերով, թոք-շոուներով, հայկական, ռուսական և արտասահմանյան նոր ֆիլմերով, ինչպես նաև իր սեփական ֆիլմարտադրությամբ։