Հեռուստատեսության գյուտից հետո բոլոր սերունդները լսել են էկրանից ծանոթ տատիկների, պապիկների, մորաքույրների հեքիաթներն ու հետո քնել:
«Շողակաթ» հեռուստաընկերությունը նույնպես չի մոռացել փոքրիկ հանդիսատեսին և ստեղծել է «Հին ու նոր հեքիաթներ» շարքը:
Այն մի շատ կարևոր բանով տարբերվում է մյուս «բարի գիշերներից»: Այստեղ հեքիաթը պատմում են փոքրիկները, և այնպես են պատմում, որ նրանց ուշադիր լսում են նաև մեծերը:

Հեղինակ՝
- «Շողակաթը» հոգևոր-մշակութային հեռուստաընկերություն է: Հիմնադիրը հայ Առաքելական Եկեղեցին է: Հեռուստաալիքը ներկայանում է քրիստոնեական արժեքներով, էթիկայի ու բարոյականության քարոզչությամբ, ինչպես նաև հայ և համաշխարհային մշակույթի, ազգային-եկեղեցական, հասարակական, մշակութային իրադարձությունների լուսաբանությամբ, քաղաքակրթության, պատմության, կրոնների, բնության, նշանավոր անհատների, համաշխարհային հոգևոր-մշակութային արժեքների մասին պատմող բազմաժանր գիտահանրամատչելի հաղորդումներով։