Կրտսեր գիտաշխատող Նվերը, մասնագիտական պատվեր ստանալով մեծահարուստ Լամբերտ Խաչատուրովիչից, որոշում է օգտվել առիթից և ընկերների համար երեկույթ կազմակերպել պատվիրատուի շքեղ առանձնատանը: Չափից դուրս աշխուժության արդյունքում ջարդվում է Լամբերտ Խաչատուրովիչի հոր արձանը: Հաշվի առնելով վերջինիս վերաբերմունքը հոր հիշատակին՝ ընկերները հեշտությամբ պատկերացնում են Նվերի վախճանը…

Տղաները մոգոնում են «փրկության ծրագիր», սակայն ունքն ուղղելու փոխարեն աչքն էլ են հանում: Այժմ նրանք ոչ միայն պետք է արձանի գումարը վճարեն, այլև՝ կազմակերպեն շքեղ հարսանիք, որի համար ստացած կանխավճարն այլևս չկա, իսկ փեսացուն խաղից դուրս է… Ինչե՜ր ասես, որ չես անի հանուն ընկերության:

 

Հեղինակ՝
- «Sharm Holding» ընկերությունը հիմնադրվել է 1991 թ. , և այժմ զբաղեցնում է առաջատար դիրքերը գովազդային եւ շոու-բիզնեսի ոլորտում Հայաստանում: Հոլդինգն իր մեչ ներառում է գովազդային գործակալություն, պրոդյուսերական գործակալությունը եւ արտադրական կենտրոն, որը զբաղվում է հատուկ նախագծերով :