Ֆիլմի գլխավոր հերոս Տիգրանն անընդհատ անհաջողություններ է կրում անձնական կյանքում: Պատճառն այն է, որ նա շատ ամաչկոտ է, և աղջկա հետ ծանոթանալու նրա բոլոր փորձերը պսակվում են անհաջողությամբ: Այս նույն ժամանակահատվածում Երևան է ժամանում մոսկվացի մի միլիարդատերի որդին, ում անունը նույնպես Տիգրան է: Հարուստ ժառանգորդի նպատակն է հայրենիքում գտնել իր անարատ սերը: Սակայն այնպես է ստացվում, որ ֆիլմի գլխավոր հերոսին շփոթում են մոսկվացի Տիգրանի հետ:

Հեղինակ՝
- «Sharm Holding» ընկերությունը հիմնադրվել է 1991 թ. , և այժմ զբաղեցնում է առաջատար դիրքերը գովազդային եւ շոու-բիզնեսի ոլորտում Հայաստանում: Հոլդինգն իր մեչ ներառում է գովազդային գործակալություն, պրոդյուսերական գործակալությունը եւ արտադրական կենտրոն, որը զբաղվում է հատուկ նախագծերով :