Ֆիլմը պատմում է մի սովորական երիտասարդի մասին, ով շատերի պես սիրում է բողոքել ամեն ինչից և առաջարկել իր «ամենատեղին» և «արդյունավետ» լուծումները: Երիտասարդ մատուցողն իր հիմնական բողոքներում հիմնականում անդրադառնում է կառավարությանը: Բայց ի տարբերություն մեզանից շատերի՝ մեր հերոսը օրերից մի օր նա արթնանում է որպես Առաջին դեմք և ստանում իր բոլոր մտահաղացումներն իրագործելու բացառիկ հնարավորություն: Ամենաանհավանական որոշումների կայացման և խենթ գաղափարների իրագործման ճանապարհին՝ ֆիլմի հերոսը փորձում է կրկին անգամ գրավել սիրելիի սիրտը և պայքարել իր սիրո համար: Իսկ ի՞նչ կանեիր դու, եթե լինեիր Առաջին դեմք։

Հեղինակ՝
-