Ֆիլմը պատմում է Լոս Անջելեսից ժամանած երկու կինոգործչի՝ Րաֆֆիի և Արմենի մասին, ովքեր գալիս են Երևան, որպեսզի նկարահանեն ֆիլմ: Նրանք երևանցի Ռուբոյի հետ միասին սկսում են դերասաններ փնտրելու, նկարահանման հրապարակներ ուսումնասիրելու և ֆինանսավորում գտնելու դժվարին գործընթացը: Հիասքանչ թվացող գաղափարը վերածվում է անհասկանալի հանդիպումների, անսպասելի բացահայտումների և խելահեղ իրադարձությունների՝ վտանգի տակ դնելով նրանց նախագիծը:

Հեղինակ՝
- «Sharm Holding» ընկերությունը հիմնադրվել է 1991 թ. , և այժմ զբաղեցնում է առաջատար դիրքերը գովազդային եւ շոու-բիզնեսի ոլորտում Հայաստանում: Հոլդինգն իր մեչ ներառում է գովազդային գործակալություն, պրոդյուսերական գործակալությունը եւ արտադրական կենտրոն, որը զբաղվում է հատուկ նախագծերով :