«Երկրաշարժ» ֆիլմում աղետի իրադարձությունների ֆոնին ծավալվում է երկու հերոսի պատմություն: Ճակատագրի հեգնանքով հանդիպում են 45-ամյա Կոնստանտին Բերեժնին և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանը, բայց… ոչ առաջին անգամ: Շատ տարիներ առաջ Բերեժնու մեղքով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել են Ռոբերտի ծնողները: Կոնստանտինը մի քանի տարի անց է կացրել բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտին որդեգրել են բարեկամները: Հանգամանքների բերումով Բերեժնին վերադառնում է տուն հենց երկրաշարժի օրը, նրան սպասում են կինը, դուստրը, որդին….և Ռոբերտը, ով Կոնստանտինին այդպես էլ չէր ներել ծնողների մահվան համար: Ճակատագրի բերումով հերոսները հայտնվում են միևնույն փրկարարական թիմում, սակայն միմյանց միանգամից չեն ճանաչում…

Հեղինակ՝
- «Sharm Holding» ընկերությունը հիմնադրվել է 1991 թ. , և այժմ զբաղեցնում է առաջատար դիրքերը գովազդային եւ շոու-բիզնեսի ոլորտում Հայաստանում: Հոլդինգն իր մեչ ներառում է գովազդային գործակալություն, պրոդյուսերական գործակալությունը եւ արտադրական կենտրոն, որը զբաղվում է հատուկ նախագծերով :