Տուրիստական գործակալություններից մեկը, բարձր աշխատավարձով փնտրում է էքսկուրսավար, որի համար էլ կազմակերպել է հարցազրույց ցանկացողների համար: Ցավոք, աշխատանքային թափուր տեղը միակն է, իսկ ցանկացողներն շատ: Քսանհինգ ամյա Միքայելը, ով մասնագիտությամբ աշղարհագրագետ է, վաղուց չի կարողանում աշխատանք գտնել: Նա կուտակել է բազմաթիվ պարտքեր և ամեն կերպ փորձում է չերևալ պարտքատերերի աչքին: Աշխատանքի վորոնումներն նրան բերում են տուրիստական գործակալություն, որտեղ նա իր աշխարհագրական ունակությունների շնորհիվ արժանանում է գործակալության տնօրինության հավանությանը: Բայց կա մեկ խնդիր, տնօրինության հավանությանն է արժանացել նաև գեղեցկուհի Լիլիթը: Նա մասնագիտությամբ պատմաբան է, տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների և, որ ամենակարևորն է, ոչ մի կերպ չի ցանկանում զիջել այդ միակ աշխատանքային տեղը, ինչ-որ Միքայելի: Գործակալության տնօրինությունն կանգնած է երկընտրանքի առջև: Որոշում է կայացվում երկու թեկնածուներին տալ փորձաշրջանի հնարավորություն, որի արդյունքում էլ պարզ կդառնա ցանկալի աշխատանքը: Միքայելն ու Լիլիթը գործակալությունից դուրս են գալիս, որպես թշնամիներ: Նրանց հակամարտությանն են միանում նաև իրենց ընկերները, որոնցից շատերը մերօրյա աստղեր են:

Հեղինակ՝
-