Հեղինակ՝
- «Արցախ» հեռուստատեսությունը ստեղծվել է 1988 թվականին: 1992թ. փետրվարին Շուշիից իրականացված հրթիռահրետանակոծության հետևանքով հեռուստակենտրոնի շենքը լիովին ավերվել է: Շուշիի ազատագրումից հետո Արցախի հեռուստատեսության աշխատակիցները հայաստանյան գործընկերների օգնությամբ կարճ ժամկետում ձեռնամուխ եղան նոր, ժամանակավոր հեռուստաստուդիայի ստեղծմանը: Պատերազմի տարիներին Արցախի հեռուստատեսության աշխատանքը տեղեկատվության ու նաև ոգևորության աղբյուր էր ինչպես թիկունքում գտնվողների, այնպես էլ առաջին գծում մարտնչող ազատամարտիկների համար: Հետպատերազմական` ոչ խաղաղություն–ոչ պատերազմ պայմաններում, հեռուստատեսության ուշադրության կենտրոնում էին Արցախի վերականգնման,պաշտպանունակության ամրապնդման խնդիրները: