Հաղորդաշարը արցախյան գոյամարտի և նրա հերոս մասնակիցների մասին է: Անդրադարձ է արվում մեր հաղթանակը կերտած հերոսներին` զինվորից մինչև գեներալ: Հեռուստադիտողին ներկայացվում է ոչ միայն ազատամարտիկի, զինվորի ու հրամանատարի կարևոր դերը, այլ նաև պատերազմում բժիշկների, հոգևորականների ու այլոց ունեցած կարևոր ներդրումը: Հաղորդաշարի հերոսներն են մարդիկ, ովքեր չվախեցան կռվել ու մեռնել, կռվել ու ապրել հանուն հայրենիքի: Կան դրվագներ մարտերից, որոնց մասին հիշում ու պատմում են ականատեսները:

Հեղինակ՝
- «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն»-ը առաջին հայկական հեռոստաալիքն է, հիմնադրվել է 1956թ-ին։ Մինջ օրս այն առաջատարներից է և ունի մեծ պահանջարկ հեռուստադիտողների շրջանում։