Հանրային հեռուստաընկերությունը սկսում է նոր հեռուստանախագիծ՝ «Հայն ու Հայաստանը»: Հեռուստաֆիլմեր ու հեռուստառեպորտաժներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է հային՝ իր կենցաղով, ապրելու ու ցանկացած անկյունում հայկականը ստեղծելու բացառիկ շնորհով: Հաղորդաշարն իր հեռուստադիտողին կներկայացնի Հայաստանում ու աշխարհի տարբեր երկրներում ապրող ՀԱՅԻՆ: Մարդկային պատմություններ, յուրահատուկ նկարահանումներ ու փաստեր, որոնց մասին գիտեն քչերը:

Հեղինակ՝
- «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն»-ը առաջին հայկական հեռոստաալիքն է, հիմնադրվել է 1956թ-ին։ Մինջ օրս այն առաջատարներից է և ունի մեծ պահանջարկ հեռուստադիտողների շրջանում։