«Հին արքաներ» բազմասերիանոց հեռուստաֆիլմը խաղարկային, պատմական ակնարկ է նախաքրիստոնեական ժամանակաշրջանի Հայաստանում՝ Մեծ Հայքում, ծավալվող դրամատիկ իրադարձություններին։ Նկարագրված դեպքերը տեղի են ունենում մեր թվարկությունից առաջ, երբ Հայաստանում պետք է գահ բարձրանար Տիգրան 2-րդ Արտաշեսյանը, ապագայում Արքայից Արքա Տիգրան Մեծը։ Ֆիլմի կիզակետում Տիգրան 1-ի մահից հետո ստեղծված արքունական դավադրություններն են: Զգեստները, կենցաղի պարագաները և ժամանակաշրջանի բոլոր առանձնահատկությունները մշակվել են ազգագրագետների, պատմաբանների և հնագետների խորհրդատվությամբ: Հեռուստաֆիլմում նկարահանվել են Ժան Նշանյանը, Մուրադ Ջանիբեկյանը, Ռուբեն Մուրադյանը, Շողեր Թովմասյանը, Արման Նշանյանը, Շաքե Թուխմանյանը, Աննա Գրիգորյանը և այլ սիրված դերասաններ: Նախագծի ռեժիսորը Հարություն Շատյանն է:

Հեղինակ՝
- «Պանարմենիա» մեդիա գրուպը, որ հանդիսանում է առաջատար մեդիամիավորում: Հաղորդումների բազմաժանրություն, որ չունի ոչ մի այլ կայան, պրեմիերաներ, որոնք սպասեցնել չեն տալիս մեկը մյուսին: Օպերատիվ լրատվություն, բազմապրոֆիլային հաղորդումներ, սերիալներ և ֆիլմեր, որոնք աչքի են ընկնում իրենց որակի ակնհայտ տարբերությամբ: Շատ կարճ ժամանակահատվածում, այս հեռուստաալիքը վստահաբար ամրապնդեց դիրքերը լավագույնների շարքերում: