Ազիզյանները սիթքոմի գլխավոր դերակատարը Հայկ Մարությանն է: Մարմնավորում է Գառնիկ Ազիզյանի կերպարը՝ հագուստի խանութի վաճառող, ընտանիքում միակ աշխատողը: Տիկին Ազիզյանը ծուլանում է կատարել անգամ տնային տնտեսուհու պարտականությունները: Երեք երեխաներին էլ հոր խնդիրները չեն հետաքրքրում. դուստրը ցանցաբնակ է՝ ակտիվ բոլոր սոցցանցերում, ավագ որդին անհաջողակ գործազուրկ է, իսկ կրտսեր տղան՝ դպրոցական: Ընտանեկան դիտման համար նախատեսված իրավիճակային կատակերգության հերոսներին մարմնավորել են Անի Լուպեն, Սաթենիկ Հազարյանը, Իշխան Ղարիբյանը, Սուրեն Առուստամյանը և այլ հայտնի դերասաններ: Նախագծի ռեժիսորը Արման Մարությանն է:

Հեղինակ՝
- «Պանարմենիա» մեդիա գրուպը, որ հանդիսանում է առաջատար մեդիամիավորում: Հաղորդումների բազմաժանրություն, որ չունի ոչ մի այլ կայան, պրեմիերաներ, որոնք սպասեցնել չեն տալիս մեկը մյուսին: Օպերատիվ լրատվություն, բազմապրոֆիլային հաղորդումներ, սերիալներ և ֆիլմեր, որոնք աչքի են ընկնում իրենց որակի ակնհայտ տարբերությամբ: Շատ կարճ ժամանակահատվածում, այս հեռուստաալիքը վստահաբար ամրապնդեց դիրքերը լավագույնների շարքերում: