Սարգիսյանների ընտանիքը երկար ժամանակ ապրում է Փարիզում, արդեն ետևում են մնացել ծանր ժամանակները, պատերազմը և իրենց պատմական հայրենիքը լքելը։ Բայց նախկին ցավը կրկին զգացնել է տալիս, երբ Փարիզում ահաբեկչական գործողության ընթացքում ծանր վնասվածք է ստանում ընտանիքի փոքր տղան՝ Լևոնը։ Իմանալով այդ մասին ընտանիքի հայր Միհրան Սարգիսյանը, այդ սարսափելի ողբերգության համար մեղադրում է նրա մեծ եղբայր Արամին և ստիպում է լքել հայրական տունը։
Տարիներ անց Արամը, ով մասնակցել է Արցախյան ազատամարտին, գաղտնի վերադառնում է Ֆրանսիա։ Նա հանդիպում է փոքր քրոջ՝ Մելինեի հետ և պատմում նրան, որ որոշել է վրեժ լուծել ողբերգության համար, որը քայքայեց իրենց ընտանիքը։ Բայց Մելինեի հարսանիքի ժամանակ հայտնվում են մարդիկ ծայրահեղական ընկերությունից, ովքեր ուզում են հաշիվներ պարզել Արամի հետ …

Հեղինակ՝
-