Ֆիլմի գլխավոր հերոսն աշխատում է քաղաքի ամենահայտնի ռեստորաններից մեկում։ Նա պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել իր սիրեցյալին և այդ առիթով ձեռք է բերել անհրաժեշտ ամեն ինչ՝ և՛ մատանի, և՛ անգամ նոր փողկապ՝ էլեկտրիկ-կապույտ գույնի, նրան պատրաստ է աջակցել լավագույն ընկերը՝ Գարիկը (Միշո)։ Վերջինիս «քթի տակ» պոկերի առաջնության եզրափակիչն է, սակայն աշխատավայրում արտասովոր իրավիճակ է ստեղծվել։ Գարիկը դիմում է Մուշոյի (Հովհաննես Ազոյան) օգնությանը, ով, իհարկե, չի կարող մերժել նրան։ Եվ ինչ է ստացվում դրանից… Հանգամանքներն անվերահսկելի ընթացք են ստանում ու գլխավոր հերոսը հայտնվում է իր համար ոչ սովորական իրավիճակներում՝ զվարճալի, վտանգավոր, ռիսկային։

Հեղինակ՝
- «Sharm Holding» ընկերությունը հիմնադրվել է 1991 թ. , և այժմ զբաղեցնում է առաջատար դիրքերը գովազդային եւ շոու-բիզնեսի ոլորտում Հայաստանում: Հոլդինգն իր մեչ ներառում է գովազդային գործակալություն, պրոդյուսերական գործակալությունը եւ արտադրական կենտրոն, որը զբաղվում է հատուկ նախագծերով :